«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 10-ին, ժամը 10:00-ից մինչև 22:00-ն կդադարեցվի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Աթարբեկյան, Կամարինի, Վասիլևի, Կամոյի և Օրջոնիկիձեի փողոցների:
«Երկու օր առաջ ցույց էր Վանաձորում: Մայիսի 10-ին, ժամը 14:00-ին էլ նման ակցիա կլինի Արմավիրում՝ գազի թանկացման դեմ: Բողոքի ցույցին մասնակցելու են տաքսիները և ուղևորափոխադրող ընկերությունները: Նման միջոցառումները շարունակական են լինելու, ընդգրկվելու են բոլոր մարզերը»:
Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է, վերելակում գտնվող չորս անձինք վնասվածքներ չունեն։
Նորմային մոտ ջերմաստիճան, քիչ լուսավորություն ու մաքրություն. շինշիլաբուծության հիմնական նախապայմաններն են:
Մայիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Հայրենական պատերազմը, որը շրջադարձային է եղել մարդկության պատմության մեջ` փոխելով դրա ընթացքը, անջնջելի հետք է թողել հատկապես պատերազմի մասնակիցների կյանքում:
Կ.Օրբելյանին տնօրեն նշանակելու մասին ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի օգոստոսի 2-ի թիվ 39-Ա հրամանն ուժի մեջ է մտել միայն այն ընդունելու հաջորդող օրը՝ 2017 թվականի օգոստոսի 3-ին, և այդ օրն էլ ուժի մեջ է մտել նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումը:
Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում:
Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել այսօր ժամը 18:10-ի սահմաններում, որ Գյումրի քաղաքի Եսայան փողոցի 34/1 հասցեում՝ թիվ 15 դպրոցի հարևանությամբ, գազախողովակից դի կա կախված:
Նատալի ֆարմ ընկերությունից ձեռքբերված Շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցը, որի օգտագործման հետեւանքով մի քանի հոգի բախվել են տեսողության բարդ խնդրի, նախատեսված չէ ներակնային ներարկման համար: Այս մասին, անդրադառնալով Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոնում տեղի ունեցած դեպքին, հայտնում են Նատալի ֆարմ ընկերության ներկայացուցիչները:
Մենք նոր սերնդին ենք փոխանցել մեր նախնիների երազանքի, պայքարի ու հաղթանակի դրոշը ծածանելու պատիվը:
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Հայրենական պատերազմի վետերան Միկիտ Ամիրյանի տանը:
Մայիսի 9-ին, ժամը 14:05-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նույն օրը Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանն այցելել են մայրաքաղաք Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճար:
«Տարան ամեն աչքին երեք ասեղ սրսկեցին, ասեցին՝ իբր բիբերը չփոքրանան, լայնանա, որ տեսադաշտը կարողանա բացվել: Հաջորդ օրը կանչեցին ստուգելու, տեսնեն՝ փոփոխություն կա՞, թե՞ չէ, ավելի էր վատացել վիճակը, լույսի շողք էլ չէր տեսնում: Անհապաղ վիրահատություն արեցին»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որը կազմակերպել էր «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ Մոսկվայի կամիր հրապարակում անցկացվեց հանդիսավոր շքերթ:
Մայիսի 9-ին, 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 9-ը Հաղթանակի և Խաղաղության օրն է: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ և վետերաններ, Հաղթանակի զբոսայգում ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի շիրմին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի և խաղաղության զոհված մարտիկներին:
Մայիսի 9-ը մեր հաղթանակների օրն է, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման, Արցախյան ազատամարտում հակառակորդին խաղաղություն պարտադրելու օրը:
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի:
Այսօր «Հաղթանակ» զբոսայգի էր եկել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա պատասխանեց լրագրողների հարցերին, սակայն թեմայից դուրս հարցերի չցանկացավ անդրադառնալ.
Մայիսի 9-ին, ժամը 07:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին:
ՀՀ պաշտպանության նախարարը խոսեց նոր ՍՈւ–երի, առաջնագծում տիրող իրավիճակի և Հայաստանի զինման մասին։
Մայիսի 9-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի, Սաֆարյան և Ղազարյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման տոների առթիվ: