
Հարգանքի տուրք՝ հանուն հայրենիքի և խաղաղության զոհված մարտիկներին

Մայիսի 9-ը Հաղթանակի և Խաղաղության օրն է: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ և վետերաններ, Հաղթանակի զբոսայգում ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի շիրմին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի և խաղաղության զոհված մարտիկներին:
Հաղթանակի զբոսայգում ծաղկեպսակ ու ծաղիկներ դրվեցին նաև Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հուշակոթողին՝ ոգեկոչելով մեր երկրի սահմանները պաշտպանած զինակիցների պայծառ հիշատակը:
Հանդիսավոր արարողությունն ավարտվեց պատվո քայլերթով: