
Արցախի նախագահն ու Հայաստանի վարչապետը ծաղիկներ են դրել Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին

Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ՀՀ եւ ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, Շուշի քաղաքում ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Նույն օրը Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանն այցելել են մայրաքաղաք Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճար: