Բաժիններ՝

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը գործընկերներ են, ոչ թե հակառակորդներ

Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը գործընկերներ են, ոչ թե հակառակորդներ։

Այս մասին Վան Ին ասել է սեպտեմբերի 23-ին Պեկինում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ հանդիպմանը։

«Չինաստանը և Միացյալ Նահանգները գործընկերներ են, ոչ թե հակառակորդներ, և առավել ևս՝ թշնամիներ», – ասել է Չինաստանի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ 2019 թվականից ի վեր սա ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության առաջին այցն է Չինաստան։

Վան Ին համոզմունք է հայտնել, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է ամրապնդեն երկխոսությունը, խուսափեն թյուրըմբռնումներից, կանխեն առճակատումը և խթանեն փոխշահավետ համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930