«ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հրամանով Դիանա Ռոբերտի Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
Մայիսի 13-ին, ժամը 17:22-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 30 րոպեից պայթյուն է տեղի ունենալու Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող հյուրանոցում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 13-ին, ժամը 13:45-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրով հետաքրքրված գյուղացիների թիվը կազմում է շուրջ 372 մարդ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգներին միավորող՝ Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչներ:
Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցների անցկացնելու երկու փորձ են կանխել:
Հրդեհների հետ կապված իրադրության վատացում է գրանցվել Ռուսաստանի սուբյեկտների տարածքում, անցած շաբաթ հրդեհներ էին մոլեգնում երկրի 46 տարածաշրջանում:
Երևանում վերելակների առկա ֆոնդի փոխանակման, բարելավման ծրագիրն ավարտական փուլում է, և քաղաքապետարանը կառավարություն կդիմի ֆինանսական մոդելի հաստատման նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ վերելակների վերանորոգման, վերազինման ֆոնդը ենթադրում է ավելի քան 30 միլիարդ դրամ:
Երևան քաղաքի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման աշխատանքների նպատակով՝ Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել են 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենայի գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը:
Մայիսի 12-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր սննդային թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Հրազդան քաղաքի 4 բնակիչ:
Հատուկ քննչական ծառայությունում մերժվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակացությամբ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործի հարուցումը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Մայիսի 10-ին, ժամը 18.08-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել 66-ամյա մի կին և հայտնել, որ Աբովյան փողոցում գործող սուպերմարկետում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար, իսկ տեսախցիկները ֆիքսել են գողություն կատարողին:
Ոստիկանության Հրազդանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 11-ին, ժամը 06.25-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՌԴ-ից ինքնակամ Հայաստան է վերադարձել 24-ամյա Մանուկ Մ.-ն:
Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Երևանում գտնվող իր հողամասում հեղուկ գազալցակայանի կառուցման նախագծման թույլտվություն ստանալու նպատակով։
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 374 դեպք, որից 169-ը՝ արտակարգ:
Մայիսի 11-ին, ժամը 18.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «ԳԱԶ-33021-212» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 91-ամյա Սարիբեկ Զաքոյանին, ինչից հետո վերջինս կրկին վրաերթի է ենթարկվել «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից. Սարիբեկ Զաքոյանը տեղում մահացել է:
Արցախում հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել, և ճանաչել ծնողներին:
Հայաստանի որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին:
Կյանքի 80-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը:
Մայիսի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա Անդրանիկ Ավագումյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Այսօր 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ նահատակված հերոս, կապիտան Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 28 տարեկան։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ 30-ամյա կնոջ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մայիսի 13-ին, ժամը 08:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Զառիթափ-Գոմք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում է ունեցել Գերմանիայի Հայոց թեմի քառասունհինգ ուխտավորների հետ, որոնք Սուրբ Էջմիածին էին ժամանել իրենց առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով:
Ողջունելով հյուրերին, Աննա Հակոբյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել և շփվել հերոսական ուղի անցած զինվորականների ժառանգների հետ: «Ինչպես դուք, այնպես էլ ես հպարտանում եմ այն սխրանքներով, որ կատարել են Ձեր հայրերն ու պապերը իրենց երկրի պաշտպանության համար»,- ասել է Աննա Հակոբյանը:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 12-ին հյուընկալել է «Ռուսաստանի Հայերի միության» (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին:
Մայիսի 12-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի 1-ին փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Մայիսի 13-ին, ժամը 00։46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։