Բաժիններ՝

Մոսկվայի Կարմիր Հրապարակում անցկացվեց Հաղթանակի շքերթը

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ Մոսկվայի կամիր հրապարակում անցկացվեց հանդիսավոր շքերթ: Մեկնարկը տրվեց ավանդական խոսքերով՝ «Ուշադրություն, խոսում եւ ցուցադրում է Մոսկվան: Լսեք և դիտեք Կարմիր հրապարակը: Ի նշանավորումն 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի՝ Հաղթանակի շքերթ»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավանդույթի համաձայն «Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներքո պատվո պահակի գումարտակի դրոշակակիր խումբը Կարմիր հրապարակ բերեց Ռուսաստանի դրոշն ու հաղթանակի լեգենդար կարմիր դրոշը, որը մարտիկները ծածանել են Ռեյխստագի վրա:

Կենտրոնական տրիբունայում են եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վետերաններ եւ միջոցառման հյուրեր։ Շքերթն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, շքերթի հրամանատարն էր Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։

Ավանդույթի համաձայն՝ նախարարը Շոյգուն անցավ շքերթի շարքերով և ողջունեց Կարմիր հրապարակում կանգնած զինծառայողներին: Այնուհետև կենտրոնական տրիբունայի մոտ նախարարը ՌԴ նախագահին զեկուցեց, որ զորքը պատրաստ է շքերթի։

Այս տարի Հաղթանակի շքերթին մասնակցում է ավելի քանի 13 հազար զինծառայող, ներկայացվել է ավելի քան 130 միավոր արդիական սպառազինություն եւ զինտեխնիկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս