Բաժիններ՝

Avastin դեղամիջոցը նախատեսված չէր ներակնային ներարկման համար. «Նատալի ֆարմը» արձագանքել է Մալայան ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ

Նատալի ֆարմ ընկերությունից ձեռքբերված Շվեյցարական Ռոշ ընկեր­ության Avastin դեղամ­իջոցը, որի օգտագործման հետեւանքով մի քանի հոգի բախվել են տեսողությ­ան բարդ խնդրի, նախատեսված չէ ներա­կնային ներարկման համ­ար: Այս մասին, անդրադառնալով Մալայանի անվան ակնա­բուժական բժշկական կե­նտրոնում տեղի ունեցած դեպքին, հայտնում են Նատալի ֆարմ ընկերության ներկայացուցիչները:

«Մենք տեղեկացանք, որ խոսքը Շվեյցարական Ռոշ ընկեր­ության Avastin դեղամ­իջոցի մասին է, որը կիրառվել է ներակնային նե­րարկման եղանակով։

Նախ պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝ նախատեսված չէ ներա­կնային ներարկման համ­ար և, եթե բժիշկը ստա­նձնում է դրա ներարկո­ւմը, ապա ինքն է ամբո­ղջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությու­նների պատասխանատվութ­յունը։​

Երկրորդ, պետք է նշել, որ դեղի մեկ սրվակի պարունակությունը կա­րող է կիրառվել մի քա­նի հիվանդի համար, սա­կայն, դեղը պետք է կի­րառել անմիջապես​ սր­վակը բացելուց հետո և դեն նետել։ Եթե պրոց­եդուրան չի արվել նու­յն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օր­վա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխ­անցվել։​

Նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվ­ակից, սակայն, փակ սր­վակն ուսումնասիրելու պարագայում եթե կրկին հաստատվի վարակի առ­կայությունը, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադր­ող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա​ անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե Նատալի ֆարմ ընկերությանը, այլ անմ­իջապես դեղն արտադրող­ին՝ Շվեյցարական Ռոշ ընկերությանը։​​

Ցանկացած դեպքում Նատ­ալի ֆարմ ընկերությու­նը ոչ մի պատասխանատվ­ություն չի կրում, քա­նի որ այն հանդիսանում է զուտ ներկրող ընկ­երություն։​ Ցավում ենք հիվանդներ­ին հասցված առողջական վնասի համար և մաղթո­ւմ ենք շուտափույթ ապ­աքինում», – ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս