Բաժիններ՝

Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:

«Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիյա և Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին հետևել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին»,-ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031