Վայոց Ձորում բախվել են ՊԲ զինծառայողի «Niva»-ն և «ВАЗ 2103»-ը. կա 4 տուժած. Shamshyan.com

Մայիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչ, 22-ամյա Էրիկ Համբարձումյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 97 AO 997 համարանիշի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Սմբատյանի վարած ВАЗ 2103 մակնիշի 34 VՏ 145 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Սմբատյանը, նրա ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Արմեն Խուդոյանը, ВАЗ 2121-ի ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 49-ամյա Լևոն Համբարձումյանն ու 47-ամյա Արեգա Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն:

Փաստի աթռիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդներից Է. Համբարձումյանը ծառայում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասում, իսկ վիրավորներից Լ. Համբարձումյանը աշխատում է Արցախի Հանրապետության Մոշխմհատ գյուղի գյուղապետարանում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Տեսանյութեր

Լրահոս