
Շատ շուտով ՍՈՒ–երը կբերվեն Հայաստան. Տոնոյանը` զենքի, առաջնագծի ու գերիների մասին

ՀՀ պաշտպանության նախարարը խոսեց նոր ՍՈւ–երի, առաջնագծում տիրող իրավիճակի և Հայաստանի զինման մասին։
Ռուսաստանի Դաշնությունից սպառազինություն ձեռք բերելու գործընթացն առողջ վիճակում է։ Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Շատ շուտով ՍՈւ–երը կբերվեն Հայաստան։ Մենք զենք ձեռք բերելու առումով ոչ թե Ադրբեջանի հետ բալանսի հասնելու ենք ձգտում, այլ առավելության։ Մյուս կողմից, սակայն, չեմ կարող ասել` ՌԴ–ից Ադրբեջանը զենք ձեռք բերում է, թե ոչ»,–ասաց նախարարը` պնդելով, որ Հայաստանը զինվում է շատ խիստ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։