
«Եղել են խոցումներ, որոնք բերել են վիրավորումների. Մենք դրանց համապատասխան ձևով արձագանքել ենք». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին:
«Եղել են խոցումներ, որոնք բերել են վիրավորումների: Մենք դրանց համապատասխան ձևով արձագանքել ենք: Այս ակտիվությունը պայմանավորում եմ երկկողմանի ինժեներական աշխատանքներով: Ձմռանից հետո, գիտեք, գարնանը որոշ ինժեներական աշխատանքներ են կատարվում, առաջնագիծն աշխուժանում է: Հայաստանի Զինված ուժերը շարունակում են իրենց աշխատանքը՝ ապահովելով երկրի անվտանգությունը»,-ասաց Դավիթ Տոնոյանը:
Պաշտպանության նախարարը վերահաստատեց իր այն հայտարարությունը, համաձայն որի հայկական բանակը զինվում է շատ խիստ:
«Դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները»,-ասաց նախարարը:
Լրագրողների հարցին, թե արդյոք այդ գործողություններով տարածաշրջանում սպառազինության բալանսը վերականգնվում է, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ Պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե բալանսի, այլ առավելության: