Բաժիններ՝

«Մեծ բառը շատ ասեցի, որովհետև դա իրոք էդպես է». Մարության

Այսօր «Հաղթանակ» զբոսայգի էր եկել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա պատասխանեց լրագրողների հարցերին, սակայն թեմայից դուրս հարցերի չցանկացավ անդրադառնալ.

«Շուտով մեզ մոտ մեծ բրիֆինգ է լինելու, ես բոլոր հարցերին կպատասխանեմ: Ամեն ինչ իր ժամանակը ունի»։

Տոնի խորհրդին անդադառնալով՝ Մարությանը շնորհավորեց հայ ժողովրդին՝ ասելով. «Ես շնորհավորում եմ մեր հայ ժողովրդին այս մեծ հաղթանակի համար։ Շատ կարևոր օր է այսօր՝ Եռատոն է. սա մեծ պատմություն է՝ մեր հայ ժողովրդի մեծ ներդրումը մեծ պատերազմում, հայրենակցական և մեծ հաղթանակի մեջ մեծ լումա ունենք։ «Մեծ» բառը շատ ասեցի, որովհետև դա իրոք էդպես է»։

«Ես շատ հպարտ եմ զգում, որ մեր ազգի ներկայացուցիչն եմ, որ այսքան հաղթանակներ ենք ունեցել։ Եվ նաև հետագա մեր հաղթանակն Արցախյան պատերազմում ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ազգը անպարտելի է»,- հավելեց նա։

Լրագրողների պնդումից հետո միայն Մարությանն անդրադարձավ աղբահանության մտահոգող հարցին. «Աղբահանության հարցը լուծման ընթացքում է»։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս