
Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`
Մայիսի 9-ին, 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Մայիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ի ցերեկը կբարձրանա 2-3, 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 11-14-ը կրկին նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում՝
Մայիսի 9-ին, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։