
Հայը պետք է միշտ միասնական բռունցք դարձած կանգնի թշնամու դեմ և պաշտպանի իր հայրենիքը. Հայրենական մեծ պատերազմի մասնակից

Մենք նոր սերնդին ենք փոխանցել մեր նախնիների երազանքի, պայքարի ու հաղթանակի դրոշը ծածանելու պատիվը:
Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելիս «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայրենական պատերազմի վետերան, 97-ամյա Վարդուշ Կարապետյանը:
«Երկրորդ աշխարհամարտում բազմաթիվ ժողովուրդների հետ միասին նաև մեր սխրանքով նվաճված հաղթանակը ոչ միայն փրկեց մեր երկիրը վերահաս աղետներից, այլև հնարավորություն տվեց կառուցելու խաղաղ և ստեղծագործ ապագա:Մայիսի 9-ը մեզ համար հաղթանակի ու խաղաղության խորհրդանիշ դարձավ, նոր կյանքի և նշանակալի ու նվիրական ձեռքբերումների սկիզբ: Հայը պետք է միշտ միասնական բռունցք դարձած կանգնի թշնամու դեմ և հաստատի պատմական հայրենիքում ապրելու իր իրավունքը»,-մասնավորապես ասել է նա: