![](/banners/BeFunky-design.jpg)
Գազ չի լինելու
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/gaz2.jpg)
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի, Սաֆարյան և Ղազարյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-՝ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: