Բաժիններ՝

Ուկրաինայում Մի-8 ռազմական ուղղաթիռ է կործանվել

Հինգ մարդ է զոհվել վարժական թռիչքի ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին ասված է Facebook-ում ցամաքային զորքերի էջում զետեղված հաղորդագրության մեջ:

«Ավիաաղետի հետեւանքով նախնական տվյալներով զոհվել է անձնակազմի չորս անդամ եւ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի բանակային օդուժի 16-րդ առանձին բրիգադի հրամանատարը»,- նշվում է հայտարարության մեջ:

Վթարը տեղի է ունեցել մայիսի 29-ի ուշ երեկոյան: Ուղղաթիռը աղետի է ենթարկվել Ռովենի մարզի Սեստրյատին գյուղի մոտ: Ուղղաթիռի կործանման վայրում աշխատում են փրկարար ծառայությունները եւ իրավապահ մարմինները:

Նաեւ պատահարի վայր է ժամանել պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի եւ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության հանձնաժողովը: Վթարի պատճառները պարզվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031