Ազգային ժողովը մերժեց Սահմանադրական դատարանի անդամի համար Արթուր Վաղարշյանի թեկնածությունը
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ազգային ժողովը մերժեց Սահմանադրական դատարանի անդամի համար Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։
Սա արդեն 5-րդ թեկնածուն է, որ մերժում է Ազգային ժողովի մեծամասնությունը, և պետք է խոստովանեմ, որ այն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները։
ՀՀ Ազգային ժողովի կողմից Վաղարշյանի թեկնածության մերժումը գնահատում եմ որպես արհամարհանք Հայաստանի պետականության, ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Նախագահի ինստիտուտի նկատմամբ։
Հայաստանի նոր իշխանությունները ապացուցեցին, որ կառավարման և որոշումների կայացման իրենց մեթոդներով ոչ մի բանով չեն զիջում նախկին իշխանություններին, իսկ որոշ դեպքերում նաև գերազանցում են նրանց։
Սահմանադրական դատարանի անդամին ներկայացվող պահանջներն են մասնագիտական պրոֆեսիոնալիզմն ու քաղաքական չեզոքությունը։
Արթուր Վաղարշյանի պարագայում մասնագիտական պրոֆեսիոնալիզմն անվիճարկելի է, իսկ քաղաքական չեզոքությունը որևէ կասկած չի կարող հարուցել։
Ցավում եմ, որ նույնիսկ իշխանություն դառնալով այս մարդիկ չընկալեցին պետության ու պետականության արժեքն ու նշանակությունը և շարունակում են առաջնորդվել բացառապես անձնավորված և նեղկուսակցական շահերով։
Հ.Գ. Այս գործընթացի արդյունքում շահեցին միայն Արթուր Վաղարշյանն ու ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը»: