Բաժիններ՝

Երևանի և Ստեփանակերտի օրենսդիր մարմինները կհամագործակցեն

Երևանն ու Ստեփանակերտը կհամագործակցեն նաև քաղաքային օրենսդիր մարմինների մակարդակում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների անդամների հետ միասին քաղաքապետարանում ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին ու Արցախի մայրաքաղաքի ավագանու անդամներին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության կարևորությունը՝ Վահե Խաչատրյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը՝ Ստեփանակերտի հետ գործնական նոր ծրագրեր իրականացնելու և ձևավորված կապերն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Սուրեն Թամրազյանը նկատել է, որ ավագանիների ակտիվ համագործակցությունն իր հերթին հնարավորություն կտա ընդլայնելու փոխգործակցության շրջանակները:

Հայկական երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների ներկայացուցիչները նախանշել են այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են արդյունավետ գործակցություն ծավալել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համակողմանիորեն քննարկելու երկուստեք համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս