
ՀՀ դեսպանը հանդիպել է Բելառուսի կապի և ինֆորմատիզացիայի նախարարի հետ

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մայիսի 27-ին հանդիպեց Բելառուսի կապի և ինֆորմատիզացիայի նախարար Կոնստանտին Շուլգանի (Константин Шульган) հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում շոշափվել են երկու պետությունների միջև կապի ու տեղեկատվական և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Զրուցակիցները մտքեր են փոխանակվել նաև ՏՏ ոլորտում թե՛ միջպետական փոխգործակցության, թե՛ մասնավոր ընկերությունների միջև հայ-բելառուսական հնարավոր համատեղ նախագծերի մշակման հարցերի շուրջ։