Երևանի ավագանու նիստի օրակարգում քննարկվելու է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին և հռչակավոր գիտնական, Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ»-ի տնօրեն, ծննդով երևանցի Միխայիլ Պիոտրովսկուն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:
El Periódico-ի համար իր հոդվածում Ստամբուլում գործունեություն ծավալող իսպանացի լրագրող Ադրիա Ռոչա Կուտիլերը պատմում է սիրիահայ կոշկակար Նարսես Դեմիրճյանի պատմությունը, ով պատերազմը սկսվելուց մի քանի տարի առաջ թողել էր իր երկիրը Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու համար:
«Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ պետությունների առաջնորդների, ինչպես նաև Իրանի ու Մոլդովայի նախագահների հետ ծանոթանում է Թումո կենտրոնի գործունեությանը:
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ-ում գտնվող մի քանի երկրների ղեկավարների մասնակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրավաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի կողմից տարբեր անձանցից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում սեպտեմբերի 30-ին Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է միջոցառում՝ «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով:
Հարգելի’ պարոն նախարար, նախ շնորհակալ ենք, որ ուղիղ 1 ամիս և 1 շաբաթ անց որոշեցիք այնուամենայնիվ անդրադառնալ ՀՊՏՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ չհրաժարվելով պատասխանել լրագրողի հարցերին:
Ո՞վ է բարեփոխումների անվան տակ մեր և երեխաների շահերը կոպտորեն ոտնահարող այս ծրագրի հեղինակը, այն պաշտոնատար անձը, ով ստանձնում է այս ազգադավ ծրագրի իրականացման հետևանքով բացասական հետևանքների առաջացման պատասխանատվությունը:
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ժամանակ: Ինչպես հաղորդում է Rusarminfo կայքը, սեպտեմբերի 28-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 21: 45-ին, Կատարից դեպի Հայաստան կանոնավոր թռիչք իրականացնող Qatar Airways-ի Airbus A320 ինքնաթիռն անսպասելի դադարեցրել է թռիչքը՝ արտակարգ իրավիճակի պատճառով:
Սեպտեմբերի 30-ին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը եղել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամասերից մեկի մարտական կառավարման կետում, հետևել պահեստազորայիններով համալրված ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքների ընթացքին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մահվան կապակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան կհանվի աճուրդի.
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կոչ է անում հանձնարարել՝ ստուգել Հայաստանի բոլոր բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսությունները: Ա. Սամսոնյանը նման հարց բարձրացեց ԱԺ հայտարարությունների ժամանակ:
Սեպտեմբերի 30-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամաս է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Ըմբռնումով եմ մոտենում նման պահվածքին, 1995թ. նա եղել է տակավին երեխա և չէր կարող հետևել իմ ներդրումներին և գործարքներին։
Չնայած հորդառատ անձրեւին, հոկտեմբերի 1-ին հարյուրավոր մարդիկ էին եկել «Լենկոմ» մոսկովյան թատրոնի մոտ, որտեղ չորս ժամ տեղի էր ունենում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովին հրաժեշտի արարողությունը:
«Արայի վիճակում փոփոխություն չկա: Ծնողների հետ քիչ առաջ եմ խոսել: Անհանգստություն կա, որ մյուս կողմը որոշակի կոծկող միջոցառումներ է ձեռնարկում, Վայոց ձորի նախկին մարզպետն աջակցում է միջադեպի մնացած մասնակիցներին, որոնք մեկից ավելի են՝ փաստաբաններ ձեռք բերելու, ծառայությունների վճարման համար»:
Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ռազմավարական զորավարժության ղեկավար կազմի հետ։
Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դատարանն այսօր բավարարել է ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Գյումրիում բնակիչները կարճ ժամանակով փակել էին Տիգրան Մեծի փողոցը՝ պահանջելով տարածքն ազատել տարիներ առաջ տեղադրված տաղավարից։ 1988 թվականի երկրաշարժից հետո մայթին տեղադրված տաղավարը ժամանակին ծառայել է որպես խանութ, բայց արդեն տասնյակ տարիներ չի աշխատում։
Ժամեր առաջ կյանքից հեռացավ կանադահայ անվանի քանդակագործ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, մտավորական Արտո Չաքմաքչյանը:
Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն այսօր նորածնի կոշիկներով եկել էր Առողջապահության նախարարություն` դրանք նախարար Արսեն Թորոսյանին փոխանցելու համար: Նա մեկնաբանեց, որ նման ակցիայի պատճառը նորածինների մահացության դեպքերն են:
Երևանում անցկացվող ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի պատճառով այսօր վաղ առավոտից փակ են մի շարք փողոցներ: 168.am-ի նկարահանումների ժամանակ փակ էր Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկը, ինչի հետևանքով ծանրաբեռնված էին Աբովյան փողոցի հետ հատվող մյուս փողոցները:
Ազգային ժողովի հոկտեմբերի 1-ին մեկնարկած հերթական նստաշրջանի օրակարգում է ներառված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում`այդ ցանկից հանելով «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները:
Ուղիղ մեկ տարի առաջ` հոկտեմբերի մեկին, աշխարհը կորցրեց մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան Շառլ Ազնավուրին (իսկական անուն-ազգանունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), որը երգում էր մարդկային հույզերի, անհատի և մարդկության ամենանվիրական զգացմունքների, սիրո և հայրենիքի մասին:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։