
ՀՅԴ-ականները հանդիպել են Լիբանանի տեղեկատվության նախարար Ժամալ Ժարրանի հետ

ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը, Գերագույն մարմնի ներայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, հանդիպել է Լիբանանի Հանրապետության տեղեկատվության նախարար Ժամալ Ժարրանի հետ, նաև հանդիպումներ են եղել Լիբանանի մշակույթի նախարար Մոհամեդ Տաուտի և գաղթականների հարցերով պետական նախարար Սալեհ Ղարիբի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: