
Գեղարքունիքի մարզպետն այցելել է զորամաս

Սեպտեմբերի 30-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամաս է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Զորամիավորման հրամանատարը և Գնել Սանոսյանը հանդիպել են զորամիավորման ստորաբաժանումները համալրած պահեստազորայինների հետ, շնորհակալություն հայտնել ռազմավարական զորավարժությանն ակտիվ մասնակցության համար, խրախուսել պատվոգրերով, շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով: