«Ցավով եմ նշում, որ զբաղեցնելով նման պատասխանատու պաշտոն, չես կարողանում տարբերել նույնիսկ սեփականաշնորհումը անվանափոխությունից». Վահրամ Բաղդասարյանը՝ մարզպետին
Վահրամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Լոռու մարզպետին:
«Իհարկե, չեմ սիրում բացատրություններ տալ այն մարդկանց, ովքեր գործին չեն տիրապետում, բայց արժանապատվությունս մի կողմ դնելով, պատասխանում եմ` իր պարտականությունները չկատարող, աշխատանքին չտիրապետող, ինֆորմացիաները խեղաթյուրող մեկին, ով թյուրիմացաբար զբաղեցնում է Լոռվա մարզպետի պաշտոնը:
Երիտասա ‘րդ, քո նշած «Արտեկ»-ը մինչև 1995թ. գտնվել է Վանաձորի կահույքի ֆաբրիկայի բալանսում, որի գլխավոր տնօրենը ես եմ եղել։ Ամենաբարձր գներով ամբողջությամբ սեփականաշնորհվել է իմ կողմից, ինչու բարձր գներով, որովհետև այն ժամանակվա իշխանությունները ի դեմս ՀՀՇ-ի այլ գնորդ ուներ։
Դա այն ժամանակահատվծն էր, երբ Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունների ժամանակ հաղթեցի ՀՀՇ-ի կարկառուն ներկայացուցիչներին, որից հետո շատ արագ հայտնվեցին գնորդներ և աճուրդի ժամանակ գինը բարձրացվեց։
Ի գիտություն բոլոր թերի ըմբռնողներին, կրթական ցածր մակարդակ ունեցողներին և Լոռվա մարզպետին , սեփականաշնորհման գործարքը եղել է 1995թ.-ին «Արտեկ»-ը կահույքի ֆաբրիկայի հետ միասին, իսկ քո կողմից նշված գործարքը եղել է անվանափոխություն 2004թ.ին, որի արդյունքում նշածդ գումարը վճարվել է անվանափոխություն համար։
Նորից ցավով եմ նշում, որ զբաղեցնելով նման պատասխանատու պաշտոն, չես կարողանում տարբերել նույնիսկ սեփականաշնորհումը անվանափոխությունից։
Ըմբռնումով եմ մոտենում նման պահվածքին, 1995թ. նա եղել է տակավին երեխա և չէր կարող հետևել իմ ներդրումներին և գործարքներին։
Ի դեմս իր գործին չտիրապետող մարզպետին ասեմ, որ երկրաշարժի տարիներին կարմիր գիծը գնում էր «Արտեկ»-ի տարածքով և բոլոր շենքերը IV կարգի վթարային էին և ենթակա էին քանդման։
Այդ պատճառով 2009թ.-ին Գերմանիայի և Ֆինլանդիայի անմիջական մասնակցությամբ պատվիրվել է ծրագիր 20 մլն. դոլար արժողությամբ , որը վերահաշվարկման արդյունքում այժմ կազմում է 30 մլն եվրոին համարժեք ՀՀ դրամ:
Ծրագիրը իր մեջ ընդգրկում է ամբողջ «Արտեկ»-ը առողջարանային գոտի կառուցելու և շուրջ 7 կմ «Մայմեխ» ճոպանուղի անցկացնել ու նպատակով։ Այս ծրագրիը այժմ գտնվում է կառավարությունում և մարզպետին հորդորում եմ բանսարկությամբ զբաղվելու փոխարեն աջակցի ծրագրի իրականացմանը։ Նշեմ, որ 30մլն. եվրո արժողությամբ ծրագրի իրականացմաը լծվել են շատ լուրջ անձիք և որևէ մեկիդ չի հաջողվի խանգարել ծրագրի իրագործմանը։
Հիշեցնեմ, որ դեռ երկու ամիս առաջ Հանրապետության նախագահի հետ ներկա էիր գտնվել «ՎԱԲԱ» հակակարկտային ցանցերի գործարանում, որն իր մեջ ներառում է նաև «Արտեկ»-ը, մեծ ոգևորությամբ ներկայացնում էիր շուրջ 6 մլն դոլարի վարկային ներդրումը։
Մոտակա ժամանակահատվածում իմ կողմից դեռ շատ են լինելու լուրջ ներդրումներ, այլ ծրագրեր, նոր կառույցներ, որին դու չես մասնակցելու` անկախ քո կարգավիճակից, որովհետև բանսարկուները ներկա գտնվելու բարոյական իրավունք չունեն»։
Ի պատասխան Լոռու մարզպետին………Իհարկե չեմ սիրում բացատրություններ տալ այն մարդկանց, ովքեր գործին չեն տիրապետում,…
Gepostet von Vahram Baghdasaryan am Dienstag, 1. Oktober 2019