Բաժիններ՝

Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մահվան կապակցությամբ:

«Ցավալի կորուստ ունենք. մահացել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը:

Կորցրել ենք մի մեծություն, որի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ տրոփում էր անհանգիստ ժամանակի սիրտը, որի աշխատանքներում Հայրենիքը միշտ ներկա էր՝ ակնհայտ կամ աներևույթ, այն Հայրենիքը, որը միշտ ապրում էր նրա մեջ ու ապրեցնում նրան: Քանզի անկեղծ էր, երբ ասում էր. «Ես գնացի Հայաստանից, որ շարունակեմ սիրել Հայաստանը: Ոչ մի օր հոգով չեմ հեռացել Հայաստանից»:

Արտոյի գործերը հարստացրել են մեր մշակույթի գանձարանը, հայկական արվեստը դուրս բերել միջազգային ասպարեզ:

Նա կշարունակի մնալ Հայաստանում՝ մեր հիշողության մեջ, մեր մշակույթի պատմության մեջ:

Անկեղծորեն ցավակցում եմ Վարպետի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս