Բաժիններ՝

Մարինա Խաչատրյանը նորածնի կոշիկներ փոխանցեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն այսօր նորածնի կոշիկներով եկել էր Առողջապահության նախարարություն` դրանք նախարար Արսեն Թորոսյանին փոխանցելու համար: Նա մեկնաբանեց, որ նման ակցիայի պատճառը նորածինների մահացության դեպքերն են:

«Սա այն նորածինների կոշիկներն են, ովքեր ծնվել են, բայց մեզ համար անհայտ պատճառներով՝ հայ ազգը կորցրել է նրանց: Սա մեծ ցավ է: Ես ընտրել եմ այս տարբերակը՝ ահազանգելու: Նախկինում՝ ԽՍՀՄ տարիներին, բոլոր մահացության դեպքերը քննարկման առարկա էին դառնում, ինչո՞ւ սա այսօր չի կատարվում»,- ասաց նա:

Նա կոշիկները փոխանցեց նախարարության աշխատակցին, ով խոստացավ դրանք տալ նախարարին:

https://www.facebook.com/marina.khachatryan.372/videos/1404905966327412/

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի  Խաչատրյանի նորածինը։ Այս ընթացքում Հայկուհին, որն իր երեխայի դին չէր տեսել,  անանուն զանգ է ստացել, որով կնոջը հաղորդել են, որ նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։ Հայկուհին ոստիկանների ներկայությամբ գնացել է Հանրապետական ծննդատուն, որտեղ բուժանձնակազմը խոստովանել է, որ չեն ուղարկել։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս