
Երևանի ավագանին կքննարկի Մանարյանին և Պիոտրովսկուն պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը

Երևանի ավագանու նիստի օրակարգում քննարկվելու է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին և հռչակավոր գիտնական, Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ»-ի տնօրեն, ծննդով երևանցի Միխայիլ Պիոտրովսկուն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Ավագանու նիստը կայանալու է սույն թվականի հոկտեմբերի 8-ին: