
«Գաղտնի» արտակարգ պատահար Դոհա-Երևան թռիչքի ժամանակ

Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ժամանակ: Ինչպես հաղորդում է Rusarminfo կայքը, սեպտեմբերի 28-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 21: 45-ին, Կատարից դեպի Հայաստան կանոնավոր թռիչք իրականացնող Qatar Airways-ի Airbus A320 ինքնաթիռն անսպասելի դադարեցրել է թռիչքը՝ արտակարգ իրավիճակի պատճառով: Ուղևորներին տեղեկացրել, են, որ արտակարգ իրավիճակի պատճառը ինքնաթիռի համակարգչի խափանումն է: Նրանց խոսքով՝ չվերթն իրականացվել է հին ինքնաթիռով:
Ուղևորները նաև ասել են, որ Qatar Airways-ը դեպի Հայաստան բոլոր չվերթներն իրականացնում է նման ինքնաթիռներով: Խնդրի կարգավորման համար պահանջվել է չորս ժամ, ուղևորները Երևան են ժամանել նոր ինքնաթիռով: Ինչպես տեղեկացնում է կայքը, ո՛չ Կատարի, ո՛չ Հայաստանի կողմից տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չկա: