Հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը Վատիկան կատարած այցի ընթացքում:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իսկ քաղաքային ճկուն իշխանությունները պիտի նույնիսկ նվիրեն հողատարածքներ, որպեսզի ներդրումներ ներգրավեն քաղաքային տնտեսության մեջ։ Չէ՞ որ այդ ներդրումներից, հարկերի ու մաքսատուրքերի տեսքով, մի քանի անգամ ավելի մեծ գումարներ է շահում պետությունը, քան այդ հողի իրական արժեքն է։ Կարճ կապեմ ու մի հարց տամ մեր «կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ քաղաքապետին»։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեում գտնվող 1719.96 ք/մ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հեկտար չկառուցապատված հողամասը 2017թ. պետությանն օտարելու վերաբերյալ փաստաթղթղերը:
«Այո, «Սանիթեք» ընկերությանը քաղաքապետարանի կողմից, Կառավարության աշխատակազմի ներկայացուցիչների անմիջական միջամտությամբ, փոխանցվել է շուրջ 160 միլիոն դրամ: Երեկ արդեն մեկնարկել է օգոստոս ամսվա աշխատավարձների տրամադրման գործընթացը, որն այսօր կավարտվի»:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը և բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը: Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից առաջարկված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում ընդունվեց 93 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքեր:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը: Այս մասին Հայկ Մարությանը հայտնել է երևանցիներին ուղղված տեսաուղերձում: Նա նշել է, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Նրա խոսքով՝ թերացումներն ահագնացել են 2018 թվականի ընթացքում և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
Հոկտեմբերի 2-ին, ժամը 22:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 19 շենքի տանիքում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
««Օֆշորների թագավորը», պարզվում է, նաեւ պարտապան է: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս Հոթել» ընկերության դեմ, «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, դատական հայց են ներկայացրել` հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նա խոստովանեց, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 21-ի սահմաններում, գողացել է Եղիշե Թադևոսյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի մարտկոցը:
80 տարեկան հասակում մահացել է չեխ էստրադային երգիչ Կարել Գոտը:
Սեպտեմբերի 30-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Շենգավիթի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ:
«Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6.1-3):
2018 թվականի մարտի 28-ին ՀՀ մշակույթի նախարարության՝ նախարար Արմեն Ամիրյանի և կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի միջև կնքվել է պայմանագիր, որով ՀՀ մշակույթի նախարարությունը հեղինակին «Հուշեր» գրքի ստեղծման համար ստանձնել է փոխանցել 11,927.5 հազար դրամ:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.40-ին, խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները կատարել են խուզարկություն Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում գործող հանդիսությունների սրահում:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի Մ.Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի 34-355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց այսօր եմ տարածել մեծածավալ հայտարարություն արժանպատվությունը վիրավորող ու ատելության խոսքի վտանգավոր հետևանքների մասին։ Այդքան խոսում եմ այս մասին»:
Մեր տեղեկություններով՝ այն նշանակված է հոկտեմբերի 9-ին, և հնարավոր է՝ անցկացվի դռնփակ, քանի որ չի բացառվում, որ այն անցնի թեժ մթնոլորտում՝ կապված եռամսյա հաշվետվության մեջ առկա թվերի՝ իրականությանը չհամապատասխանելու, ինչպես նաև կառուցվածքային հնարավոր փոփոխությունների հետ:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ռազմավարական զորավարժության շրջանակներում հոկտեմբերի 2-ին այցելել է 3-րդ զորամիավորման հրամանատարական կետ:
«Այդ կանգառից տրանսպորտն ամեն տեղ է գնում. Երևան, Կիրովական, Իջևան և այլն: Բայց հիմա ժողովուրդը դրսում է՝ հղի կանայք, երեխաները… մարդիկ տրանսպորտի սպասելու տեղ չունեն, հատկացվել է շատ փոքր տարածք: Կանգառում եթե մոտ 30 հոգի լինեն, չեն կարող մտնել իրենց տրված տարածքը, մինչև տրանսպորտը գա: Հիմա տարածքը հագուստի խանութի է վերածվում»,- 168.am-ին հայտնեցին Նոյեմբերյանի բնակիչները:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի 45-ամյա մի բնակչի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է հասնել նրան, որ Լարսի անցակետը բեռների ազատ տեղաշարժն ապահովի Եվրասիական տնտեսական միության տրամաբանությանը համապատասխան:
«38.000 ուսուցիչների մի մասը՝ 7-8000-ը, տնօրեններ են, ուսմասվարներ են, որոնց ժամերը շատ քիչ են դպրոցում, օրինակ՝ 8 ժամ, այդ ժամաքանակի աշխատավարձն ինքնին պարզ է, որ կազմելու է մոտ 30.000 դրամ, դրա 10 տոկոսը չնչին թիվ է: Ուսուցիչներից մի 10-15 հազարն էլ կես դրույք են, իրենց աշխատավարձն էլ է քիչ»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին, ով ավարտում է իր լիազորությունները Հայաստանում: