Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Պետական գույքի մասնավորեցման մասին օրենքում և մասնավորեցման ցանկից հանել «Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը»։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 04.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի և Հերացու փողոցի խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե պատնեշին և շրջվել. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ռազմավարական զորավարժության շրջանակում հոկտեմբերի 1-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:
Կառավարման համակարգի կայունությունը և հրամանատարական կետերի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են ՀՕՊ ստորաբաժանումների մարզումներ և հրաձգության գործնական պարապմունքներ:
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Արտաշատի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում գտնվող լճի մոտակայքից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին երկու քաղաքացու:
Հաշվեքննիչ պալատը հրապարակել է Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից վարկային և դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ ընթացիկ եզրակացություն, որը վերաբերում է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրականացված միջոցառումների ուսումնասիրությունը։
Հոկտեմբերի 2-ին, ժամը 10:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 51 շենքի 4-րդ հարկի պատշգամբից քաղաքացին ցանկանում է նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի գործով ակցիա՝ ՔԿ-ի դիմաց (ուղիղ)
Մասնավորապես, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և դրանք օգտագործելով համայնքի և պետության օրինական շահերին հակառակ՝ 2006 թվականին կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք՝ իբր Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող նախկին օդանավակայանի տարածքը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում:
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությանը:
Կյանքի 85-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո Թբիլիսիում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
«Կարծում եմ՝ մենք ինչ խոսատցել ենք՝ չենք անում, խոստացել ենք, որ փակելու ենք, բայց հիմա դա չենք անում։ 4 ընկերություն կա և ստացվում է՝ մի փոքրիկ Երևանում թույլ ենք տալիս, որ օրենքով 40 գրասենյակ գործի, իսկ եթե վաղը ևս մեկ ընկերություն բացվի, կստացվի 50 գրասենյակ կլինի։ Կարծում եմ՝ 40 գրասենյակն էլ բավարար, որ մարդիկ իրենց տունն ու տեղը կրվեն, ընկնեն այդ քաշքշուկների մեջ, ընտանիքներ քանդվեն»,- իր մտահոգությունները բարձրաձայնեց իմքայլական պատգամավորը։
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունոց «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:
Երեկ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերել են, անհայտ անձի կողմից, ապօրինի հատված 2 հաճարենի, 6 բոխի, 2 կաղնի տեսակների ծառերի կոճղեր։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 86 054 006 ՀՀ դրամ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Երեւանի ավագանու 3-րդ նստաշրջանի հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01:22-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բնակիչն անկողնուց ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, այսպես կոչված՝ ՄՌՈՒ աշխատակիցներին ղեկավարությունը ստիպում է աշխատել նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին, ինչը կապված է ներմուծվող մեքենաների մեծ թվի հետ, որոնց հաշվառման հետ կապված հերթեր են գոյանում:
«Օրիգինալներից» է, օրինակ, System of a down խմբի համերգի գեներատորային վառելիքի «նկարած» ծախսը: 2015թ. ապրիլի 23-ին կայացած 2,5 ժամանոց համերգի համար ներկայացվել է վառելիքի համար ծախսված այնքան փող, որքան կծախսեին, եթե նույն ռոք խումբը ելույթ ունենար մոտ 89 ժամ:
2013թ․-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն առաջին ագամ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսեցին կովկասյան հովազի առկայության փաստը, որի պոչը հետաքրքիր քննարկումների առիթ հանդիսացավ և դարձավ բավականին «հայտնի»։
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկութունները, սեպտեմբերի 28-ին, ժամը 10.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել 34-ամյա մի կնոջ։
Թվոցը Հին Կտակարանի և Հնգամատյանի չորրորդ գիրքն է: Այստեղ հստակորեն նկարագրվում է իսրայելցիների քառասնամյա դեգերումը անապատում` մինչև Մովաբի երկիր հասնելը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված բնակարանային մի շարք գողություններ:
Սեպտեմբերի 30-ի առավոտյան կյանքի 75-րդ տարում մահացել է ամերիկացի օպերային երգչուհի Ջեսի Նորմանը:
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ռուսթավի և Համբարձումյան փողոցների շենքերի գազասպառողների և հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17:50-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Երևանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ Պաշտպանության նախարարի (ՊՆ) հրամանով օրեր առաջ պարգևավճարներ են տրվել ՊՆ վարչությունների ղեկավարների, բաժնի որոշ պետերի, ինչն առաջացրել է ստորին օղակի դժգոհությունը: Միաժամանակ այս նպատակով բյուջեի գումարների մեծ մասը դարձյալ ուղղվել է առաջնագիծ: