
Զորամիավորման հրամանատարը հետևել է մարտական պատրաստության պարապմունքների ընթացքին

Սեպտեմբերի 30-ին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը եղել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամասերից մեկի մարտական կառավարման կետում, հետևել պահեստազորայիններով համալրված ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքների ընթացքին:
Զորամիավորման հրամանատարը եղել է նաև բացազատված ուսումնական կետերում, ստուգել մարտավարական տարբեր իրավիճակներում հրամանատարների կայացրած որոշումների իրատեսությունը, ճամբարային ավանում ծանոթացել համալրված ստորաբաժանումների զինծառայողների կենցաղային պայմաններին:
Գեներալ-մայոր Վ. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին զորավարժությանն ակտիվ մասնակցության համար և խրախուսել առավել աչքի ընկած զինծառայողներին: