ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի աշխատանքներն ավարտելու ժամկետը 2019թ. դեկտեմբերն է: Նշված որոշման դրույթներով աշխատանքային գրքույկների թվայնացումն իրականացվում է գործատուների հետ համագործակցությամբ (առանց վարչական պատասխանատվության ենթարկելու):
ՀՀ ՔԿ Գեղարքունիք մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 72-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 23:15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 16:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղասու 4-րդ փողոցի տներից մեկի բակում շան թաթն արգելափակվել է վզկապի երկաթե հատվածի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ Զավեն Գրիգորյանին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 21:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Անթիլիասում կայացած մամուլի համահայկական խորհրդաժողովի արդյունքների ամփոփման, ինչպես նաև համաժողովի կողմից նախանշված աշխատանքների շարունակության նպատակով «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, խորհրդաժողովի աշխատանքների շարունակականության ձևաչափի մշակման պատասխանատու Շահան Գանտահարյանի նախաձեռնությամբ «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցավ Հայկական միջազգային մամուլի համաժողովի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է ձմեռը դիմավորել նախապես գնված վառելափայտով, քանի որ բնակարանները գազով եւ էլեկտրաէներգիայով ջեռուցելը թանկ հաճույք է: Թերեւս հաշվի են առնում նաեւ այն հեռանկարն ու լուրերը, որոնց համաձայն` առաջիկայում բնակչության համար գազը թանկանալու է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն…
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 4-ին` տեղական ժամանակով ժամը 07:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:05-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.040 եւ արեւելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում բավական ինտենսիվ քննարկվում է Ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին նախագիծը, որով նախատեսվում է աշխատանքային օր սահմանել հունվարի 3-5-ը:
«Փաստ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական տվյալների, Հայ Առաքելական եկեղեցուց զատ մեր երկրում գրանցված է եւս 63 կրոնական կազմակերպություն (միասին՝ 64):
«Երեւանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել: «Ժողովուրդ» թերթը պարզել է, որ այս գործում քաղաքապետարանը «Նիկոլ Դուման» առեւտրային կազմակերպության հետ է համագործակցում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեռավարակներով ու մաշկային խնդիրներով զբաղվող կենտրոնի մասնավորեցման հարցը կռվախնձոր էր դարձել իշխող թիմում: Օրենսդրի նախաձեռնությունը` կենտրոնը պահել պետական հատվածում, չէր գոհացրել կառավարությանը:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ ժամը 21-ին անհայտ անձը Մարտունի քաղաքի Երևանյան փողոցից, առևանգել է «Նիսսան Տիդա» մակնիշի իր մեքենան:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 4-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բարբյուս փողոցի թիվ 32 և 34 հասցեների առանձնատների գազամատակարարումը:
Մահացել է բրիտանացի դերասանուհի Աննա Քուեյլը: Այդ մասին հայտնել է Mirror հրատարակությունը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում մի տղամարդ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մի անչափահաս աղջկա նկատմամբ:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկել։
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկվել։
ՀՀ ոստիկանությունում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, մայրաքաղաքի և մարզերի տարածքային վարչությունների ենթակա բաժինների ղեկավար կազմն ու օպերատիվ գործունեություն իրականացնող ոստիկանության ծառայողներ։
Այստեղ մեր իրավաբանական հանրության համար շատ կարևոր է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ինքնաբացարկի ինստիտուտն այլ կերպ է կարգավորված, քան «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում:
Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է գործընկերոջ առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 1983 թվականին ծնված տղամարդուն:
Հոկտեմբերի 1-ին Տավուշում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողն այսօր մահացել է:
ԵՊՀ-ից դուրս է մնացել ավելի քան 200 ուսանող: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
Սեպտեմբերի 30-ին ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Շենգավիթի 10-րդ փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու։
Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2020թ. հերթական մարդահամար անցկացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներին աջակցող համապետական հանձնաժողովի նիստին:
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնահամաճարակային անկայուն իրավիճակի մասին ստացված ահազանգի հիման վրա, այցելել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնք:
Նոյեմբերյանի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ինժեներական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում: