Բաժիններ՝

«Հասցրեցինք կարևոր որոշում կայացնել». Ն. Փաշինյանը Երևանում գտնվող՝ տարբեր երկրների առաջնորդների հետ լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ-ում գտնվող մի քանի երկրների ղեկավարների մասնակցությամբ: Լուսանկարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Լուսանկարին կից Նիկոլ Փաշինյանը գրել է. «Ճանապարհային սելֆի: Այս ընթացքում հասցրեցինք կարևոր որոշում կայացնել»:

Հիշեցնենք, որ Երևանում այսօր կայացել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս