
Ինչպե՞ս երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին․ ՄԻՊ-ը ներկայացնում է ուղեցույցի հայերեն տարբերակը

Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների համար ներկայացնում է կորոնավիրուսի մասին պատմող միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը՝ հոգեբան Սեդա Մուսայելյանի և ուսուցչուհի Վառվառա Մելքոնյանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
«Կորոնավիրուսը՝ որպես ուղեցույցի հերոս, երեխաներին պատմում է իր մասին, տեղեկացնում, թե ինչպես պետք է պաշտպանվել իրենից և այլն։
Այն հնարավորություն է տալիս երեխաներին և ծնողներին զրուցելու ստեղծված իրավիճակում իրենց զգացմունքների, մտքերի և անհանգստությունների մասին, ամրապնդել մտերմությունն ու աջակցել միմյանց:
Ուղեցույցը նպատակահարմար է երեխային ներկայացնել նաև տպագրած տարբերակով, որպեսզի երեխան կարողանա նկարազարդել, քանի որ հույզերը կայունանում են կրկնվող պատմությունների և խաղերի միջոցով:
mindheart.co կայքում կարող եք գտնել նաև ուղեցույցը մի քանի այլ լեզուներով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով։
https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1374519376068856?__xts__[0]=68.ARBrgks_Hhpvdrdf8RvkfNB0SDbI22nxMQuzd1j1xS-YfdhYh-bjxrgi2Qtj_r2FMEHc2F__dx7nYDCPqvN92SRxmP7iLTydW-ELCRdprAzcz9JYJUnROSUfpKeHGQrePTU2X1g431qhRL2__NH5MBJ4RfZQs9x4MulySWscmqmr7xQ4C8M-PzK63j9PCazTNdkbtymEqfddEaexAUEYtDpwxcFpOiHj3DzHqtpJoU1R7PtCx2Qym7IMUf2gK3hhoHmFVYBHCh2HOKMQotdCS1qcQAmjg8-nNwA2F0py0ZeCimYplY9YWb2zZI4VHD4_qUK50eUcegCV600oki2yjWXoFQ&__tn__=-R