Կառավարությունը քննարկում է Քաղաքացու օրը նշել-չնշելու հարցը. news.am
Կառավարությունը արտակարգ դրության պայմաններում քննարկում է քաղաքացու օրը նշել–չնշելու հարցը։ Ըստ տոնացույցի՝ այս տարի այն պետք է կայանա ապրիլի 25–ին։ NEWS.am–ի հետ զրույցում վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանն ասաց, որ այս հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չկա։
«Հարցը դեռ քննարկման փուլում է, շուտով կլինի պաշտոնական հայտարարությունը»,–ասաց նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: