Բաժիններ՝

«Ցանկացած պարագայում ոստիկանությունը կանխելու է բոլոր մարդկային կուտակումները. Եկեք այս տարի այս նվիրական տոնը նշենք տանը». Տիգրան Ավինյան

ՀՀ պարետ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Զատիկի տոնի առթիվ եւ կրկին կոչ արել մնալ տանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (Զատիկ):

Առաքելակական եկեղեցու հետևորդների, այդ թվում` ինձ համար Զատիկն առավել կարևոր տոներից մեկն է:

Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման շղթաների անկանխատեսելիությունն ու հավանական վտանգները՝ խստագույնս հորդորում ու խնդրում եմ վաղը փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների: Եկեք այս տարի այս նվիրական տոնը նշենք տանը՝ մեր ընտանիքի անդամներով շրջապատված:

Վստահ եմ, որ բոլորս էլ հասկանում ենք, որ այս կոչն ու հորդորն անում եմ հանրային առողջությունը և անվտանգությունը պահպանելու կարևորագույն նպատակով: Նշեմ, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը կանխելու է բոլոր մարդկային կուտակումները: Դրսևորե՛նք կարգապահություն և պատասխանատվություն, կանխե՛նք վարակի տարածումը:

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2454285071542565?__xts__[0]=68.ARAG6pvGJDOtFPEyGSz3UTZhTamIJ1yvIhwMrpZGoVNgvf3jIARrxKyyLP-Oq6Y2Wjm8_58-7moPeLA3LxVXpI7mdi8ClzbrNliLYKVez3mKBvZSHxuNfpXSorFWlPtcqEf7UpuqouTa4hxa92rCC9prWqvROJ2QrcZUEWhE6RdLUnpIi8SMEWTQxisCNLh0fOR760JX1A9yn4UVYsSed9G3NT7XWpSBusSLnWCU0P8viOPYJBMpf9ON55IRujZGdpRm5HytYPGkskkxWjltb6KqdIGoAKTtFO-z5sW3boASRhQGwZ3JELhRi8MR8BtLo-BOYL0P4xHEUXwgt6Nn2z9I&__tn__=-R

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս