Պարզվում է՝ դուխով Փաշինյանը ինչ-ինչ պատճառներով կաշկանդված է տեքստիլ արտադրամասի սեփականատիրոջ առաջ և վախենում է նրա անունը տալ. Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետի նախօրեի ֆեյսբուքյան ուղիղ միացմանը, որտեղ Փաշինյանն անդրադարձավ արտակարգ ռեժիմմի երկարացմանը: Քաղաքագետը նկատում է, որ ՀՀ վարչապետը բացահայտեց այն փաստը, որ 1000-ին մոտ հիվանդների մեծ մասը տեքստիլ արտադրամասի հետ կապ ունեցողներն են: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Փաշինյանի դուխը չի հերիքո՞ւմ բարձրաձայնելու տեքստիլ արտադրամասի սեփականատիրոջ անունը.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա իր facebook-յան ուղիղ միացման ժամանակ, անդրադառնալով արտակարգ իրավիճակի երկարաձգմանը, կրկին անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը և բացահայտեց, որ 1000-ին մոտ հիվանդների մեծ մասը տեքստիլ արտադրամասի հետ կապ ունեցողներն են:
Հետաքրքիր է, ինչո՞ւ Փաշինյանը չի նշում այդ արտադրամասի սեփականատիրոջը…
Նա մի անգամ հայտարարել է, որ դա կոռեկտ չէ: Սակայն տեքստիլ արտադրամասի սեփականատիրոջը կոռեկտության քողի տակ պաշտպանող և քողարկող վարչապետը նույնը չարեց էջմիածնեցի կնոջ պարագայում, ում ոչ միայն բացահայտ մեղադրեց կորոնավիրուսի տարածման մեջ, այլև կեղծ տեղեկություններ էր անձամբ տարածում նրա մասին՝ դրանով այդ կնոջը դարձնելով քավության նոխազ և նրա դեմ ուղղելով իր հարազատ իրական և կեղծ երկրպագու-օգտատերերի ամբողջ չարությունն ու ատելությունը: Պարզվում է՝ դուխով Փաշինյանը ինչ-ինչ պատճառներով կաշկանդված է այդ արտադրամասի սեփականատիրոջ առաջ և վախենում է նրա անունը տալ: Ինչպես նաև վախենում է, որ տալուց հետո էլ ավելի վատ վիճակում է հայտնվելու, քանի որ որոշ ժամանակ առաջ պետական լրատվամիջոցով փորձում էին հերքել, որ այդ արտադրամասում կորոնավիրուսով վարակվածներ են եղել և այնտեղ ամեն ինչ լավ է»: