Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Վարդենիսից. վարակակրի շրջապատը մեկուսացված է, քաղաքում կատարվում են ախտահանման աշխատանքներ

Վարդենիսում մթնոլորտը հանգիստ է, պարբերաբար ախտահանման աշխատանքներ են կատարվում: Տեղեկությունը 168.am-ին փոխանցեցին Վարդենիսի համայնքապետարանից: Այլ մանրամասների աշխատակիցը չէր տիրապետում, իսկ պատկան մարմինների հեռախոսները երեկվանից լռում են:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդենիս քաղաքից Երևան է բերվել կորոնավիրուսի ախտորոշմամբ քաղաքացի:

Նա, ըստ մեր տեղեկությունների, Վարդենիսի պոլիկլինիկայի բժշկուհի է, և երեկ արդեն ջերմաստիճանի բարձրացման դեպքեր էին գրանցվել նույն պոլիկլինիկայի այլ աշխատակիցների մոտ, որոնց, սակայն, չէին թեստավորել՝ հորդորելով մեկուսանալ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ վարակակրի փեսան աշխատում է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում, և այս պահին այնտեղ ընթանում են լայնածավալ ախտահանման աշխատանքներ:

Վարդենիսի միջադեպին news.am-ի հետ զրույցում երեկ անդրադարձել էր նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ նշելով որ պոլիկլինիկայում աշխատող` կորոնավիրուսով վարակված բժշկուհու անմիջական շփման մեջ եղած 51 քաղաքացիներն ինքնամեկուսացված են. «Կինը, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, բժշկուհի է, և իր հետ շփման շրջանակը պարզված է արդեն, բոլոր նրանք, ովքեր նրա հետ անմիջական շփման մեջ են եղել՝ 51 հոգի, այս պահին իրենց տներում ինքնամեկուսացված են։ Բժշկուհու ընտանիքի 4 անդամներն այս պահին Երևանում են, թեստավորվում են»:

Նրա խոսքով՝ Վարդենիս ելումուտը չի դադարեցվել, պարզապես ավելի խիստ հսկողություն է իրականացվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս