Բաժիններ՝

Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է 52-ամյա մի տղամարդ

Ապրիլի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է 52-ամյա մի տղամարդ:

Նրան դանակահարել էին:

Օպերատիվ խումբը հիվանդանոց մեկնեց: Իրավապահները ճշտեցին` տուժողն ինչ ախտորոշմամբ և որտեղից է բժշկական կենտրոն տեղափոխվել, կազմեցին համապատասխան արձանագրություններ:
Դեպքը Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում էր կատարվել: Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ տուժողին դանակահարել է նույն գյուղի 53-ամյա մի բնակիչ:

Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 20.30-ի սահմաններում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Ըստ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների` Վարդաբլուր գյուղի Կենտրոնական փողոցում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծկռտուք էր սկսվել տուժողի, նրա քրոջ որդու և կասկածյալի միջև, որի ընթացքում կասկածյալը դանակահարել էր տուժողին: Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել են դատաբժշկական, դատաքրեագիտական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` տուժողի քրոջ որդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս