6 անչափահաս երեխա ունեցող ընտանիքն օգնության կարիք ունի․ հագուստ և սնունդ է անհրաժեշտ
Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ 6 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը խնդրի առջև է կանգնել․սնունդ և հագուստ չեն կարողանում գնել։
«Ամուսինս 3 ամիս չի աշխատել, չենք կարողանում գոյատևել։ Ես էլ չեմ աշխատում։ Ապրում ենք Րաֆֆու 111 հասցեում գտնվող մեկ սենյականոց հանրակացարանում։ Սենյակը 18քմ է։ Հիմնականում հագուստի և սննդի կարիք ունենք։ Նպաստը ստանում, լույսի գումարը վճարում եմ, որ մութ տեղում չմնանք։ Երեխաներից ամենափոքրը՝ Էդմոնը, 4 տարեկան է, Մոնիկան՝ 6, Մանեն՝ 8, Ինգան՝ 10, Էրիկը՝ 12, Անահիտը՝ 14»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երեխաների մայրը՝ տիկին Քրիստինեն։
Նա հայտնեց, որ բնակարան ստանալու հարցով դիմել են Կառավարություն, բայց հայտնել են, որ նման ծրագիր դեռևս չկա։
Օգնություն ցուցաբերելու համար ընտանիքի հետ կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ 098374003: