Հանրային առողջության պահպանման Ստամբուլի նահանգային խորհուրդը տուգանք է սահմանել դիմակ կրելու պարտադիր պահանջին չենթարկվող քաղաքացիների համար։Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրքական հայտնի «Հուրիեթ» թերթը սխալմամբ «ամուսնացրել» է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դերասանուհի-երգչուհի Վերա Բրեժնևայի հետ:
Սանկտ Պետերբուրգում հունիսի 18-ին Ֆիննական ծոցի ափին երեխան մահացել է կայծակի հարվածից։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, խմբի կազմում, բռնության գործադրմամբ, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Գնահատման թեստավորման կենտրոնը ներկայացրել է 2020 թվականի միասնական քննությունների օրերն՝ ըստ առարկաների:
«Ավելի նախընտրելի է օգտագործել բժշկական դիմակներ, իսկ եթե կա ֆինանսական հնարավորություն, օգտագործել ռեսպիրատոր դիմակներ՝ հատկապես, որ մարդիկ եթե հիմա նախընտրում են 2000–3000 դրամ տալ՝ ինչ-որ ձևական նախշերով կտորից դիմակ գնել, այդ նույն գումարով կարելի է ռեսպիրատոր դիմակ գնել, որի օգուտը, արդյունավետությունը գիտականորեն ցույց է տրված»,- եզրափակեց Հ. Զաքարյանը:
Հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում:
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16 -ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 66 դեպք:
ՄԻՊ խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին նշելով, որ համացանցում արձանագրել է Վարչապետի ընտանիքի՝ այն է երեխաների ու կնոջ վերաբերյալ սոցիալական ցանցերում հրապարակայնորեն վիրավորանք ու ատելություն սերմանող լուսանկարներ։ Պատգամավորը տեղեկացրել է, որ դա կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանություն և խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս հարցին:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Հաստիքային զենքից կրակի վարման անհատական վարժվածության կատարելագործման նպատակով հունիսի 18-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են հրաձգության պարապմունք:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական աշխատանքներն անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման և կանխման ուղղությամբ:
«Ձեզ շատ եմ սիրում, թող Աստված Ձեզ պահապան լինի». այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում, որտեղ քննվում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, մի կին լացակումած ԲՀԿ պատգամավորներին խնդրում էր, որ իրեն ընդգրկեն ԲՀԿ-ի շարքերը:
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում հունիսի 19-ին Լիտվայից Հայաստան ժամանեց լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։
ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն անդրադարձել են Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որի` դեքսամեթազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը: Հաջորդիվ, նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր, որ քաղաքացիները ձեռք են բերում դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման և ցուցման:
Հունիսի 19-ին, ժամը 05։30-ին վերսկսվել են Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածի հրդեհաշիջման աշխատանքները։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա քննարկման ընթացքում ներկայացրեց գազի սակագնի որոշման մեթոդը, ինչպես նաև՝ ինչն է հիմք հանդիսացել հաշվարկների համար։ Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը ներկայացրեց, որ «Գազպրոմ-Արմենիա»-ի հաշվարկներով՝ գազի մատակարարման անհրաժեշտ հասույթը տարեկան կազմում է 234.6 մլրդ դրամ, մինչդեռ հանձնաժողովի աշխատակազմն անհրաժեշտ և հիմնավորված է համարել 221 մլրդ դրամ մեծությունը։ Հաշվի է առնվել ներկրվող գազի արժեքը, աշխատավարձային ֆոնդը, բարենորոգումները, նյութական ծախսերը և այլն։ Թե՛ հանձնաժողովի, թե՛ «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվարկներով՝ գազի արժեքը 173 մլրդ դրամի շրջանակներում է։
Կորոնավիրուսից մահացել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հայրը։ Այս մասին Մարտիրոսյանը հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով․
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր շարունակեց քննարկել գազի սակագների վերանայման հարցը: Հիշեցնենք, ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողներին մատակարարվող գազի սակագների վերանայման հայտով դիմել էր ՀԾԿՀ, հանձնաժողովն էլ սեփական առաջարկներն էր ներկայացրել, ըստ որոնց՝ սակագների բարձրացումն ավելի քիչ պետք է լիներ, քան նախատեսում էր «Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրած հայտով:
Ներկա պահին 90 վարակակիրներից 81-ը կազդուրվել են և արդեն իրենց գործառույթներին են իրականացնում, իսկ 9 աշխատակից դեռ ապաքինման փուլում են:
«Ակնկալում ենք, որ օգոստոսի 1-ից պետք է սահմանվեն էլեկտրաէներգիայի վաճառքի գները, և ինչքան գիտեմ՝ չի բարձրանալու, իսկ դա նշանակում է, որ գազի գնի բարձրացման պարագայում հոսանքի գները չեն բարձրանալու։ Ենթադրում եմ, որ այդ պարագայում ՋԷԿ-երը կարող են վճարումներ իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:
Հունիսի 19-ի ցերեկը, 20-22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև` 17-20 մ/վ արագությամբ: Հունիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը եւ եւս 19 աշխատակիցներ այս պահին մեկուսացված են, նրանց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Ճանապարհային ոստիկանության գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունները բողոքարկել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումը անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանումներ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր «ԹԻՄ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ հարցը:
Այսօր՝ հունիսի 19–ին, կյանքից հեռացել է ռեժիսոր Սուրեն Ռշտունին։
Նախաքննությունը շարունակվում է:
Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ռազմական օդանավակայանից հունիսի 19-ին Հայաստան է ուղևորվել լեհական մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։
Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ տրամաբանությունս այլևս չի ներում… Աջ ու ձախ հրապարակվում է ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց տեղորոշումը: Վարչապետն ասում է` ի՞նչն այն չենք անում: Որտե՞ղ ենք թերանում… Պրն վարչապետ, վստահ եմ` գիտեք, որ Երևանն ունի վարակվածների ամենաբարձր ցուցանիշը: 2 օր առաջ գոնե մի քանի րոպեով հանդիպել եք Հայկ Մարությանի հետ: Հետաքրքրվե՞լ եք` ինչ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում իր ղեկավարած կառույցը, թե՞ Ձեզ բավարարեցին այն մակերեսային տեղեկությունները, որոնք նա ասուլիսի ժամանակ հայտարարեց: