Բաժիններ՝

Ղազախստանից դեպի Երևան հունիսի 24-ին կկայանա չարտերային չվերթ

Պաշտոնապես հաստատվել է Ղազախստանի Ակտաու քաղաքից դեպի Երևան «SCAT» ավիաընկերության DV 5054 չարտերային չվերթը:  Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ չվերթը կայանալու է հունիսի 24-ին՝ ժամը 01:30-ի՝ կոմերցիոն հիմունքներով: ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։

«Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես պարտադիր հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին՝ իրենց կողմից նախանշված ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Անհրաժեշտ տվյալները կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930