Բաժիններ՝

Ղազախստանն իր քաղաքացիներին պարտադրել է ապօրինի չգրանցվել ՀՀ այս կամ այն հասցեներում՝ ավտոմեքենա ներկրելու համար

Ղազախստանում գտել են հայկական համարանիշներով մեքենաների գրանցման համար նպաստավոր տարբերակը։ Այս մասին հայտնել է նախագահի խորհրդական, տնտեսագետ Օլժաս Խուդայբերգենովը։

«Մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը ներմուծված բոլոր ձախ ղեկով  մեքենաները հնարավորություն կունենան ժամանակավոր հաշվառվել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը՝ վճարելով ընդամենը 11 հազար թենգե (26.5 դոլար)՝ ժամանակավոր գրանցման և լիցենզիայի վճարների համար:  Տրվող համարանիշը կլինի դեղին»,- ասել է նա՝ հայտնելով, որ Հայաստանից Ղազախստան տարվել է շուրջ 22․000 մեքենա՝ 15 տոկոսը՝ աջ ղեկով։

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մանրամասնելով խնիդրը՝ ասաց․ «Այսինքն՝ ղազախները թույլ են տվել, որ հայկական համարանիշով ավտոմեքենաները գրանցեն, հիմա ղազախները, ռուսներն ուզում են գալ, մեքենաներ գնել, բայց հնարավորություն չկա, արտակարգ դրություն է։

Ռուսները նույն կերպ կարող են տանել, բայց ղազախներին ասել են, որ մեքենան միայն ՀՀ քաղաքացու անունով պետք է բերեն, ոչ թե 25․000 դրամ տան, 10 օրով գրանցվեն, ասենք, Պետրոսի տանը ու ավտոմեքենան  քո անունով տանես։ Դա  ապօրինի է։  Տեխնիկական անձնագիրն իրենց անունով էին հանում։  Իսկ հիմա  Ղազախստանը թույլ է տվել հայկական մեքենաները գրանցել, ինչպես նաև իր քաղաքացիներին պարտադրել է հայ սեփականատիրոջ անունով տանել, ոչ թե ապօրինի ժամանակավոր գրանցվել ՀՀ այս կամ այն հասցեներում՝ չիմանալով անգամ, թե ով է սեփականատերը։ Բագրատաշենում, սահմանամերձ մի շարք գյուղերում ղազախները գրանցված են։ Դրա համար ասում են՝ էլ չգրանցվես, դա ապօրինի է, դու ո՞վ ես, որ 10 օրով ՀՀ քաղաքացի ես դարձել։ Թող ՀՀ քաղաքացու անունով լինի, համաձայնություն տա, գնա քշի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս