Բաժիններ՝

ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների նվազման ցուցանիշ

Հունիսի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում Պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։

«Այսօր իրականացված գործառույթների և դիտարկման արդյունքում կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կրկին փոխադրումը կատարվել է վարորդի կողքին՝ ուղևորի նստեցումով, ինչպես նաև հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։

Պայմանավորված խախտումների բնույթով՝ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Վարչական շրջանում իրականացված դիտարկումները ցույց են տալիս, որայս օրերին Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված ակտիվ իրազեկման, բացատրական աշխատանքները, ինչպես նաև տեղում տրված պարտադիր կատարման ցուցումներնունեցել են դրական ազդեցություն, որի արդյունքում օրեցօր արձանագրվում են խախտումների, թերությունների նվազման ցուցանիշ։

Հավելենք, որ այսօր վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930