Եվրոպայում ընդունել են օրենք` ընդդեմ լոուքոսթերների
Ավստրիայի իշխանությունները լոուքոսթ ավիաընկերությունների կյանքն էականորեն բարդացնող օրենք են ընդունել։ Այս մասին գրում է www.frequentflyers.ru կայքը։
Նման միջոցառումներ կարող են ներդրվել նաև Եվրամիության այլ երկրներում։
Օրենքի էությունը կայանում է նրանում, որ արգելվում է ավիատոմսերի` ուղևորափոխադրման ինքնարժեքից ցածր վաճառքը, ինչն անիմաստ է դարձնում այդ 1, 10, 20 եվրոյանոց թռիչքները, որոնց մասին այնքան շատ են սիրում խոսել` հղում անելով Արևմուտքին։
Մասնավորապես, Վիեննայից ավիատոմսը չի կարող 40 եվրոյից էժան լինել և ահա թե ինչու։
Պարզ է, որ այդ ակցիաների տակ ընկած տարիֆներն իրենց տակ ոչ մի տնտեսական հիմնավորում չունեն։ Կոպիտ ասած, եթե եվրոպական «Ռյան Էյրը» կամ ռուսական «Պոբեդան» ինչ-որ մեկին փոխադրում է 4000 կամ 8000 դրամով, պարզ է, որ այդ ուղևորը վնասներ է հասցնում ավիաընկերությանը։ Բայց այդ դեպքում ինքնաթիռում ուղևորների քանակը շատ է, իսկ գնագոյացումը` դինամիկ։
Ավիաընկերության համար առաջին հերթին կարևոր է չվերթից շահույթ ստանալը։ Եվ պայմանականորեն վաճառելով աթոռների 7 տոկոսը մինիմալ գնով, նա լցնում է ինքնաթիռը, այսինքն` այդ ցածր գնով անգամ, բայց գոնե լինում են ուղևորներ, կամ 10 եվրո շահույթն ավելի լավ է, քան 0 եվրոն։
Բացի դրանից, չի կարելի մոռանալ մարքեթինգային էֆեկտի մասին. մինիմալ տարիֆով թռչող ուղևորը կտեսնի, որ ավիաընկերությունը նորմալ է, ինքնաթիռները նոր են, բորտուղեկցորդները երեսիդ չեն թքում և այլն, և հաջորդ անգամ այդ ավիաընկերությունով կթռչի թեկուզ ավելի բարձր գնով, և հնարավոր է կվճարի նաև լրացուցիչ ծառայությունների համար` ավիաբեռ, սնունդ կամ նստատեղի ընտրություն։ Իսկ լոուքոսթ ավիաընկերությունների բիզնես մոդելը հենց դրա վրա էլ կառուցված է։ Եվ վերջապես, 10 եվրոյով տոմս ձեռք բերել չկարողացող մարդը այն նաև 50-ով կգնի, որովհետև միևնույն է դա էլ լավ գին է։
Այժմ նման պրակտիկան արգելված է Ավստրիայում։ Դա արվել է ազգային Austrian airlines ավիափոխադրողի փրկության միջոցառումների շրջանակներում, և այժմ Վիեննայից ավիատոմսը, ինչպես արդեն վերը նշվեց, չի կարող էժան լինել 40 եվրոյից։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը։