Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ
ՀՀ Վայոց ձորի մարզում հունիսի 22 ի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 17 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 53 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 27 անձ, 26-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից):
Այս պահին ունենք՝ առողջացած 28 անձ:
Մարզում արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 77 (կին) տարեկան, 50 (կին) տարեկան։
Մարտի 16- հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 190 նմուշառում, վերահսկվել է՝ 724 մեկուսացված անձ։
❗ ՀԻՇԵՑՈՒՄ ❗
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները ՝
?Կրել դիմակ,
?Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,
?Ախտահանել հաճախակի հպման մակերեսները,
?Պահպանել սոցիալական հեռավորություն:
❗️Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի…
Gepostet von Արարատ Գրիգորյան / Ararat Grigoryan am Montag, 22. Juni 2020