Իսկ կարո՞ղ է պրոֆեսորի դեմ քրեական հետապնդման մոտիվացիան հայոց պատմության պրո-հայկակական դպրոցի ականավոր ներկայացուցչի բարի անունն արատավորելն ու նրան «շարքից հանելն» է․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ ինչ-որ երրորդ անձ ենթադրաբար խոսում է ինչ-որ չորրորդ անձի հետ՝ ենթադրաբար Մինասյանի մասին։ Դա՞ է քննչական մարմնի գլխավոր ապացույցը։ Եթե դա է, ուրեմն այն բնավ համոզիչ չէ։
Իսկ կարո՞ղ է պրոֆեսորի դեմ քրեական հետապնդման մոտիվացիան հայոց պատմության պրո-հայկակական դպրոցի ականավոր ներկայացուցչի բարի անունն արատավորելն ու նրան «շարքից հանելն» է։
Պրոֆեսորին ու նրա ընտանիքին մաղթում եմ ամրություն ու համբերություն»։

