Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Շվեյցարիայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ ընդունելով ԵՄ-ի՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների 20-րդ փաթեթով նախատեսված մի շարք միջոցառումներ։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում է երկրի Դաշնային խորհուրդը։

«Դաշնային խորհուրդը օգոստոսի 19-ին որոշում է կայացրել ընդունել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի լրացուցիչ միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նոր միջոցառումներն, ըստ հաղորդագրության, ուժի մեջ կմտնեն օգոստոսի 20-ից և կվերաբերեն էներգետիկ, առևտրային ու ֆինանսական ոլորտներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31