
Վարդան Պետրոսյան. «Ես ամեն օր նրանց հետ խոսում եմ, ամեն օր աղոթում եմ նրանց համար» (տեսանյութ)

«Ես հաճախ եմ նրանց նայում, ես ամեն օր նրանց հետ խոսում եմ, ամեն օր աղոթում եմ նրանց համար: Ինչ կտա դա ձեզ, կարևոր չէ: Սա իմ ողբերգությունն է, ձեր հետ կրում եմ»,- այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Վարդան Պետրոսյանը: Նա նշեց, որ մոռացել է՝ ինչ է ասել, գրել իր մասին տուժող կողմը. «Ինչ ուզում եք՝ դուք ինձ ասեք: Ինչ ուզում եք: Ես միևնույնն է՝ ներող եմ, որովհետև գիտեմ՝ ինչ է մայր սգավոր, ես գիտեմ՝ ինչ է հայր, որովհեըև ես հայր եմ»:
Վ. Պետրոսյանը նշեց, որ իր նկատամամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը խափանել է իր հնարավորությունը՝ անձամբ դիմելու տուժող կողմին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: