Տղամարդը խուլիգանություն է արել «Մատրյոշկա» գիշերային ակումբում

Երևանի 39-ամյա բնակիչը մեղադրվում է գիշերային ակումբում խուլիգանություն անելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիշերը ժամը 03:30-ի սահմաններում Ջրվեժում գործող «Մատրյոշկա» գիշերային ակումբում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք է արտահայտել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելով:

Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից, տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31