Իսրայելի բանակի հրամանատարը սպառնացել է հարվածներ հասցնել Սիրիայում գտնվող թշնամական ուժերին
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա թշնամական ուժերին ամրանալ իր սահմանների մոտ։ Այս մասին նա ասել է չորեքշաբթի օրը՝ Սիրիայի հարավում գտնվող իսրայելական անվտանգության գոտի կատարած այցի ընթացքում, հայտնում է AFP-ն։
«Մենք հետևում ենք սիրիական ուղղությամբ ընթացող փոփոխություններին։ Մենք թույլ չենք տա թշնամական ուժերին ամրանալ մեր սահմանների մոտ և կմանրամասնենք, թե ինչպես և որտեղ ճշգրիտ կիրառել մեր մարտական կարողությունները»,- զինծառայողներին ասել է Զամիրը։
Այս հայտարարությունը հնչել է հաջորդ օրն այն բանից հետո, երբ Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում գտնվող Աբու ադ-Դուհուր ավիաբազային։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ գործողության նպատակը ռազմաբազայում թուրքական զինվորականների տեղակայումը կանխելն էր, ինչը Թել Ավիվում դիտարկում են որպես ձևավորված անվտանգության համակարգի խախտում։
Հարվածն արժանացել է Թուրքիայի կոշտ արձագանքին և դատապարտվել ԱՄՆ-ի կողմից։ Վաշինգտոնը տեղի ունեցածն անվանել է անհարկի էսկալացիա և հայտնել, որ աշխատում է Իսրայելի, Սիրիայի և Թուրքիայի միջև բախումները կանխող մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։

